Facebook
Google Extention
RSS
Շաբաթ, Մարտ 25

Նորություններ

 

Ամերիաբանկում մեկնաբանել են վարչապետի հայտարարությունը

 
 Երեքշաբթի 21 Մարտ 2017
Արման Բարսեղյանը
Photo: Ամերիաբանկ

Արման Բարսեղյանը

 

Ամերիաբանկում կարծում են, որ «ժամկետանց» հաճախորդին ուղղվող բանկի ջանքերն ու իրավական գործընթացները շատ ավելի ծախսատար են, քան այն հնարավոր տույժերը, որոնք բանկը կարող է ակնկալել:

Այս մասին այսօր ասել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գրավների իրացմանն առնչվող հայտարարությունը:

Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում նշել էր, որ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն եւ որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչեւ այն պահը, երբ պարտավորության խախտման հետեւանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը հավասարվում կամ նույնիսկ գերազանցում է համապատասխան գրավի առարկայի արժեքը:

«Չեմ կարող բացառել, որ նմանատիպ երեւույթներ շուկայում կան: Բայց մի բան միանշանակ կարող եմ հաստատել՝ մեր բանկում նման պրակտիկա, որ ժամկետանց հաճախորդի պարագայում ձգձգվել է գրավի իրացումը, բացառվում է: Ասեմ ավելին, ես չեմ կարծում` որեւէ լավ ֆինանսիստ կամ բանկիր ժամկետանց վարկի գծով լուծումն անգամ մեկ օր ձգձգի. տնտեսական առումով էլ դա իմաստ չունի: Բանկին, որպես կանոն, ձեռնտու է օր առաջ իրացնել ժամկետանց գրավը եւ ստացված միջոցները տեղաբաշխել առողջ բիզնեսում»,- մեկնաբանել է Արման Բարսեղյանը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  4141
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա