Ամերիաբանկը թիրախային ոլորտների աշխատողների համար փաթեթներ է ներդրել

21.03.2017 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը տնտեսության որոշ ճյուղերի աշխատակիցների համար հատուկ փաթեթներ է ներդրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է բանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

«Մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր առաջարկները հաճախորդներին եւ թիրախային սեգմենտներին: Անցած տարվա 4-րդ եռամսյակում հասկացանք, որ թերեւս անհրաժեշտություն կա ոլորտային առաջարկների՝ հաշվի առնելով տարբեր մասնագիտությունների եւ ոլորտների հաճախորդների առանձնահատուկ կարիքները»,- նշել է նա:

Արման Բարսեղյանի բնորոշմամբ՝ այս տրամաբանությունից ելնելով էլ բանկն արտոնյալ փաթեթներ կտրամադրի հետեւյալ սեգմենտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցություն, հաշվապահական հաշվառում, աուդիտ, ապահովագրություն եւ վարկային կազմակերպություններ, հանքարդյունաբերություն եւ էներգետիկա, արդարադատություն եւ առողջապահություն:  

Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրենն ընդգծել է, որ ցանկում ներառվել են տնտեսության հիմնական խոշոր ոլորտները, եւ ընտրություն կատարելիս հաշվի են առնվել նաեւ ռիսկի գործոնները:

Վերոնշյալ ոլորտների աշխատակիցներին բանկն առաջարկում է 15% տարեկան տոկոսադրույքից սկսած վարկային գիծ կամ օվերդրաֆտ` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչեւ 8-ապատիկի չափով կամ անգրավ սպառողական վարկեր` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչեւ 12-ապատիկի չափով:

Ամերիաբանկը տրամադրում է նաեւ այլ վարկեր` գործող տարեկան տոկոսադրույքից մինչեւ 1% ցածր տոկոսադրույքով, ինչպես նաեւ անշարժ գույքի գրավով վարկեր (ներառյալ` հիփոթեքային)՝ Ամերիաբանկում գործող պայմանների համեմատ վարկ/գրավ հարաբերակցության մինչեւ 15% բարձր ցուցանիշով:

Փաթեթի ներքո գործում են արտոնյալ սակագներ վճարային քարտերի համար, այդ թվում` ArCa քարտերը կտրամադրվեն անվճար, Visa Electron/Cirrus Maestro` 1000 դրամ, Visa Classic/MasterCard Standard՝ 3000 դրամ, առանց փաթեթի Visa/Mastercard Gold տեսակի քարտը՝ 10 000 դրամ տարեկան սպասարկման վճարով:

Բացի այդ, բանկը նշված ոլորտների աշխատակիցներին անվճար կտրամադրի ինտերնետ, մոբայլ եւ հեռախոսային բանկինգ ծառայությունները:

Դիտում՝ 3376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai