ԵԱՏՄ-ում կգործեն առեւտրային հավասար պայմաններ

21.03.2017 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քիշնեւում կայացած՝ ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների նիստում միաձայն ընդունվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշակած՝ ԵԱՏՄ անդամ-պետություններում առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ բարեխիղճ առեւտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը:

«Մեր նպատակն այն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով եւ անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում եւ գոհունակությամբ եմ նշում, որ մեր հետեւողական աշխատանքի եւ համագործակցության արդյունքում այսօր արդեն մեր սեղանին է կանոնագիրքը, որն այսուհետ մատակարար-առեւտրային ցանց փոխհարաբերությունը կդնի առավել բարեկիրթ եւ ինչը շատ կարեւոր է՝ իրավական հիմքի վրա»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա կարեւորել է կանոնագրքի կիրառումը ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր առեւտրային ցանցերի եւ հայ արտադրողների միջեւ համագործակցության ընդլայնման տեսանկյունից:

Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ հայ արտադրողները հավասար պայմաններով մրցակցում են ԵԱՏՄ անդամ երկրներում:

ՏՄՊՊՀ նախագահն ուրախալի է համարել փաստը, որ «հայկական արտադրանքը կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի, հյութերի, դեղագործության եւ տասնյակ այլ ոլորտներում մրցունակ ու պահանջարկված է նաեւ արտերկրում»:

Դիտում՝ 2079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai