«Զվարթնոց»-ը $5 մլն է ուղղել ձմռան ծախսերին

20.03.2017 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Զվարթնոց» օդանավակայանում 2016թ. ձմեռային ժամանակահատվածի համար $5 մլն-ի ծախս է կատարվել:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ վազքուղու ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու համար 24 ժամ ներգավված է եղել 30 վարորդ եւ տեխնիկ:

Ձմռան ընթացքում օգտագործվել է II, Kilfrost ABC-K plus տեսակի 190 000 լիտր հակասառեցնող, ինչը 3 անգամ գերազանցել է միջին քանակը:

Անցած ձմռանն օդանավակայանում չեղարկվել է 5 չվերթ, իսկ շուրջ 70-ը գրանցել է ուշացում՝ պայմանավորված մառախուղով եւ ցածր տեսանելիությամբ:

Քաղավիացիայում ընդգծել են, որ այդուհանդերձ, օդանավակայանում աշխատանքներն անխափան են իրականացվել:

«Թեեւ 2016թ. ձմռանը, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի առատ ձյուն է տեղացել, սակայն օդանավակայանի աշխատակիցների, վարորդների եւ տեխնիկների արհեստավարժության եւ կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են ինքնաթիռների հակասառեցման աշխատանքներ եւ ապահովվել է թռիչքների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo