Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Մարտ 29

Նորություններ

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa քարտապանների համար ակցիա է անցկացնում

 
 Հինգշաբթի 16 Մարտ 2017
Photo: ՎՏԲ-Հայաստան Բանկ
 

ՎՏԲ-Հայաստան Բանկը հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն իր բոլոր Visa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել «Հատուկ առաջարկից»:

Ինչպես նշել են բանկում, Visa քարտապանները, ճամփորդելով Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ մինչեւ 40% զեղչեր, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են՝ մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երկրորդը ստանալ անվճար, խոշոր գնումների դեպքում գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաեւ նվերներ՝ Visa քարտով վճարում կատարելով հետեւյալ ոլորտների առեւտրային կետերում՝

- Հյուրանոցներ, ռեստորաններ եւ սրճարաններ, թանգարաններ, թատրոններ,
- Հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ,
- Նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայություն,
- Այցեր SPA-կենտրոններ, լողավազաններ,
- VIP ծառայություններ,
- Մեքենայի, մոտոցիկլի վարձակալություն, թռիչք օդապարիկով կամ ինքնաթիռով
- Պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններ,
- Առցանց գնումներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առեւտրային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Calvin Klein, De Passion, Best Western Hotels & Resorts, Luxury Flight, Larusmiani, Benson & Clegg, Princess Cruises, BCBGMAXAZRIA, Madam Tussauds, Wilson Leather, eBags:

«Այս առաջարկի շնորհիվ բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների եւ ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլեւ թույլ կտան խնայել դրամային միջոցներ՝ արտասահման մեկնելիս»,- ընդգծել են բանկում:

Visa ընկերության` Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում տարածաշրջանային մենեջեր Դմիտրի Կրեպակի հետ Banks.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  8547
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա