Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Մարտ 29

Նորություններ

 

Վարչապետ. Պահանջատեր սպառողը պետության ամենամեծ աջակիցն է

 
 Չորեքշաբթի 15 Մարտ 2017
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր եւ պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է:

Այս մասին վարչապետն ասել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը, որը համընկնում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա հետ:
 
«Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները Հայաստանի տարածքում մատուցվեն որակյալ եւ անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր եւ սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության եւ սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով կարեւորել է հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ակտիվ դերակատարությունը:

«Մեզ համար չափազանց կարեւոր է արտադրողների եւ ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե´ անվտանգության ապահովմանը, թե´ որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները»,- ընդգծել է վարչապետը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  2031
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա