Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Մարտ 29

Նորություններ

 

Հայկական կոշիկները ներկայացվում են Մոսկվայում

 
 Երեքշաբթի 14 Մարտ 2017
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
Photo: Հայաստանի զարգացման հիմնադրամ
 

Կոշիկի եւ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 ընկերություն, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, մարտի 14-17-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում է MosShoes-2017 միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունից, մասնակցության հիմնական նպատակն արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, մուտքը միջազգային շուկա եւ նոր գնորդների ձեռքբերումը:

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է 4-րդ անգամ: Մասնակիցների թվում են «Զեննի», «Մաքսոլ», «Ավա Շուզ», «Վարդան եւ Գեւորգ Պետրոսյան», «Սիմար», «Երամար», «Արմա Լեդեր» ընկերությունները, «Արսեն Բադիկյան», «Կարեն Թարվերդյան», «Տիգրան Սիմոնյան» անհատ ձեռնարկատերերը:

Անցած տարի հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են MosShoes երեք ցուցահանդեսի, որի արդյունքում կնքվել է 300 մլն դրամի արտահանման պայմանագիր:  

«Հայկական կոշիկը պահանջված է ռուսական շուկայում՝ որակ-գին օպտիմալ համադրության եւ գեղեցիկ ու հարմարավետ լուծումների շնորհիվ։ Դրա վկայությունը ցուցահանդեսների օրերին հայկական տաղավարի շուրջ տիրող ակտիվությունն է։ Բացի այդ, հետզհետե նկատում ենք, որ ցուցահանդեսին մասնակցել ցանկացող հայ արտադրողների հետաքրքրությունը նույնպես մեծանում է»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։

Հիմնադրամում նշել են, որ MosShoes-ը կոշիկի եւ կաշվե պարագաների արտադրության` Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, որին տարեկան այցելում է 10-12 հազ. մասնագետ եւ ոլորտի մեծածախ գնորդ։ Ցուցահանդեսին մասնակցում է 500 առաջատար կազմակերպություն ավելի քան 30 երկրից:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1665
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա