Վարչապետ. «Ամեն ինչ անելու ենք, որ Ջերմուկում բիզնեսն ակտիվանա»

13.03.2017 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաեւ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,- ասել է Կարեն Կարապետյանը Վայոց Ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Ջերմուկ գրուպ»-ում վարչապետին տեղեկացվել է, որ գործարանում կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ»-ը ներկայում ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ՝ նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի քանակը կավելանա 15%-ով:

Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել 2015թ. հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված պահածոներ: Արտադրանքն իրացվում է ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Ընթացիկ տարում նախատեսում են ավելացնել մթերման եւ արտահանման ծավալները:

Կառավարության ղեկավարը եղել է նաեւ Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարանում: 2009թ. հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է այծի պանրի տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի:: Նախատեսվում է նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ու տեսականին ավելացնել:

Արտադրանքի 90%-ն արտահանվում է Ռուսաստան, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան եւ Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաեւ անասնապահական ֆերմա. այծի կաթի 30%-ն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70%-ը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից:

Դիտում՝ 2471
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai