Վարչապետ՝ Իրանի հետ առեւտրի ծավալը կարելի է հասցնել $ 1 մլրդ-ի

13.03.2017 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի եւ Իրանի առեւտրաշրջանառության ծավալը կարելի է հասցնել տարեկան $ 1 մլրդ-ի:

Այդ մասին վարչապետն ասել է Սյունիքում կայացած հանդիպումների ընթացքում:

«Իրանի հետ մեր առեւտրաշրջանառությունը չափազանց ցածր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, եւ ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Այս պահին վերջնական բանակցություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք գոտու մեկնարկը կհայտարարենք»,- նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն ասել է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրիի հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան:

Դիտում՝ 1315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai