Ամուլսարի ծրագիրը ներկայացվել է Տորոնտոյի Հանքարդյունաբերության համաժողովում

10.03.2017 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարտի 5-8-ը Տորոնտոյում կայացել է Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային ամենամյա համաժողովը, որի շրջանակում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը 9-րդ անգամ ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը եւ Հայաստանը:

Առաջին անգամ համաժողովին ներկայացված է եղել նաեւ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանի:

Նա ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային պոտենցիալը, իսկ «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը:

Փոխնախարարը հանդիպումներ է ունեցել խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրումային կազմակերպությունների հետ, որոնք ներդրումներ են իրականացրել Հայաստանում եւ Ամուլսարի ծրագրում:

Անդրադառնալով անցած 9 տարիների ընթացքում «Լիդիան»-ի մասնակցությանը համաժողովին «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանի ճանաչելի լինելու կարեւորությունը:

«Երբ 2008թ. մենք առաջին անգամ Ամուլսարի ծրագիրը ներկայացրեցինք Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովում, PDAC-ում՝ շատ ներդրողներ նույնիսկ չէին լսել Հայաստանի մասին: PDAC-ում հատկապես ակնհայտ է դառնում, որ պատասխանատու միջազգային խաղացողներ ներգրավելը երկրի հանքարդյունաբերության ոլորտ բավական բարդ է»,- նշել է Հայկ Ալոյանը:

«Այստեղ նաեւ հստակ երեւում է, որ այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը մեծ առաջընթաց է ունեցել բնապահպանական, սոցիալական, առողջության եւ անվտանգության ոլորտում ժամանակակից, նորարարական լուծումների ուղղությամբ: Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովը հարթակ է, որտեղ հանքարդյունաբերական ընկերությունները, ֆինանսական կազմակերպությունները, կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են, թե ինչպես հանքարդյունաբերությունը կարող է շահավետ լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար: Հանքարդյունաբերությունը հենց այդպիսի ոլորտ է շատ զարգացած երկրներում: Մենք «Լիդիան»-ում հավատում ենք, որ դա հնարավոր է նաեւ Հայաստանում»,- հավելել է «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենը:

Դիտում՝ 949
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai