Վարչապետ. Հայաստանը 2018-ից կայուն տնտեսական աճ է ակնկալում

10.03.2017 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ, որոնք տրամադրել է կառավարության մամուլի ծառայությունը:

«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր: Կառավարության ղեկավարն իրատեսական է համարել այս տարի $850 մլն ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:

Կարեն Կարապետյանի կարծիքով՝ «Հայաստանը կկարողանա դիմակայել մարտահրավերներին եւ հասնել 3,2% տնտեսական աճի ընթացիկ տարում»:

«Հենց որ կայունացնենք տնտեսական իրավիճակը, 2018թ. կարող ենք ունենալ հաստատուն տնտեսական աճ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է նաեւ, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը:

Դիտում՝ 3561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai