Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի վարկանիշը

10.03.2017 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն այսօր վերանայել եւ բարձրացրել է Յունիբանկի վարկանիշը՝ սահմանելով B2 դրամով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար:

Բանկում նշել են, որ բազային վարկային գնահատականը (Baseline Credit Assessment, BCA) սահմանվել է B3, իսկ կոնտրագենտի ռիսկի գնահատականը (Long-term Counterparty Risk Assessment (CR Assessment)՝ B2(cr)/NP(cr) մակարդակի վրա: Կանխատեսումը կայուն է:

Moody’s-ի կողմից վարկանիշի բարձրացումը հիմնականում պայմանավորված է վերջին շրջանում Յունիբանկի կապիտալի զգալի համալրմամբ եւ ակտիվների որակի բարելավմամբ: Moody’s-ի գնահատմամբ՝ 2016թ. բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը 2015թ. վերջի համեմատ աճել է մոտ 68%-ով:

2016թ. արդյունքներով` Յունիբանկի ակտիվները կազմել են մոտ 186,4 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 150,7 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35,7 մլրդ դրամը:

Դիտում՝ 847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai