Պրոմեթեյ Բանկը գարնանային ավանդային ակցիա է գործարկել

09.03.2017 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկն իր ավանդատուների համար գործարկել է գարնանային ակցիա:

Ինչպես հայտնել են բանկում, մարտի 8-ից մայիսի 31-ը Պրոմեթեյ Բանկում ներդնելով «Դասական» ավանդ՝ ավանդատուները հնարավորություն կստանան գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին, մասնակցելու վիճակահանության եւ շահելու 3 iPhone 7-երից կամ 10 արժեքավոր նվերներից մեկը:

Ակցիային մասնակցում են մարտի 8-ից մայիսի 31-ը ավանդ ներդրած բոլոր ավանդատուները՝ անկախ ներդրած ավանդի գումարից, արժույթից եւ բանկում այլ ավանդ ունենալու փաստից:

Բանկում տեղեկացրել են, որ «Դասական» ավանդ կարելի է ներդնել սկսած 200 հազ. դրամից, 500 դոլարից կամ եվրոյից եւ 30 հազ. ռուբլուց: Ավանդի տարեկան տոկոսադրույքը դոլարայինի դեպքում կազմում է մինչեւ 6,5%, եվրոյի դեպքում` 5%, դրամի դեպքում` 12% եւ ռուբլու դեպքում` 8%:

Դիտում՝ 3659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai