Հայտնի են Պրոմեթեյ Բանկի՝ արծաթագործների մրցույթի հաղթողները

02.03.2017 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում այսօր ամփոփվել են փետրվարի սկզբին կազմակերպված արծաթագործների մրցույթի արդյունքները:

Ինչպես հայտնել են բանկում, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սեյրան Հարությունյանը (300 հազ. դրամ պարգեւ), 2-րդ հորիզոնականը՝ Գոգո Չափրազյանը (150 հազ. դրամ), իսկ 3-րդ հորիզոնականը՝ Հայկ Գալստյանը (50 հազ. դրամ):

Հատուկ մրցանակի է արժանացել Հայկ Մկրտչյանը, որին շնորհվել է նվեր՝ «Ուրբաթագիրք»:

Մրցույթի հաղթողներին հավաստագրեր շնորհել է Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, իսկ գումարային պարգեւը տրամադրվել է բանկի թողարկած ArCa քարտերի միջոցով:

Հիշեցնենք, որ Պրոմեթեյ Բանկը տարեսկզբից մեկնարկել է սոցիալական նոր ծրագիր, որի մանրամասները Banks.am-ին ներկայացրել է բանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանը:

Դիտում՝ 5204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai