Ալեքսանդր Տերյանը նշանակվել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն

02.03.2017 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել կազմակերպության տնօրեն Գագիկ Վարդանյանին 2017թ. մարտի 1-ից ազատել աշխատանքից եւ նոր տնօրեն նշանակել Ալեքսանդր Համայակի Տերյանին:

«Վստահ եմ, որ Ալեքսանդր Տերյանը կդառնա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը, ինչպես նաեւ կկարողանա ներդնել նոր ժամանակների պահանջներին բավարարող նորարար մոտեցումներ եւ կորպորատիվ աշխատելաոճ, որն էլ իր հերթին հավելյալ խթան կդառնա ընկերության զարգացման գործում»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:

«Լինելով Հայաստանի ամենամեծ վարկային կազմակերպություններից մեկը՝ իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում «Կամուրջ» ՈՒՎԿ-ն միշտ էլ առանձնացել է իր ուրույն դիրքով եւ առաքելությամբ:

Ես ուրախ եմ միանալ «Կամուրջ»-ի կայացած թիմին եւ պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ ներդնել վարկային կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Ալեքսանդր Տերյանը:

«Կամուրջ»-ում նշել են, որ Ալեքսանդր Տերյանն ավելի քան 20 տարի աշխատում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տարբեր ֆինանսական կառույցներում:

Դիտում՝ 11850
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai