«Գլոբալ Կրեդիտ»-ը երկու նոր վարկատեսակ է գործարկել

01.03.2017 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում, գործարկել է բնակարանային երկու նոր վարկատեսակ՝ «Մարզային» եւ «Էներգախնայող»:

Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, «Մարզային» վարկատեսակը  հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ՝ 500 000 դրամից մինչեւ 25 մլն դրամի սահմաններում եւ ուղղված է ՀՀ ամբողջ տարածքում (բացառությամբ քաղաք Երեւանի) բնակարանի ձեռքբերմանը, վերանորոգմանը, կառուցապատմանը:

«Էներգախնայող» վարկատեսակի շրջանակում կարելի է ստանալ վարկ՝ 1,5 մլն դրամից մինչեւ 25 մլն դրամի սահմաններում (ներառյալ Երեւանը): Այն ուղղված է բնակարանների էներգաարդյունավետության բարելավմանը:

Վարկերը տրամադրվում են 5-15 տարի մարման ժամկետով եւ 12-13% տոկոսադրույքով:

«Ուրախ ենք, որ նման ծրագրերի միջոցով կկարողանանք ֆինանսավորել բնակիչներին բնակարանային հետագա հոգսերը թեթեւացնելու համար»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:

Կազմակերպությունում տեղեկացրել են, որ վարկատեսակները գործարկվել են գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Բնակարանային ֆինանսավորման ծրագրի» 4-րդ փուլի շրջանակում, որն այս անգամ ուղղված է մարզերում բնակարանային հասանելիության մեծացմանն ու էներգաարդյունավետ չափանիշերով բնակարանային ֆինանսավորմանը:

Դիտում՝ 5370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai