Հայէկոնոմբանկը հյուրընկալել է Շիրակացու անվան ճեմարանի սաներին

27.02.2017 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաներին:

Այցելուները շրջագայել են բանկում, ծանոթացել ՀՀ բանկային համակարգին, Հայէկոնոմբանկի գործունեությանը, ինչպես նաեւ մասնակցել բանկային ոլորտին առնչվող տեղեկատվական սեմինարի:

Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մրցույթներ, որոնց հաղթողներին տրվել են խրախուսական մրցանակներ:

«Հայէկոնոմբանկը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում կրթության ոլորտը, ակտիվ կազմակերպում նման միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության ֆինանսական տեղեկացվածության աստիճանը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ նման միջոցառումերը կրելու են պարբերական բնույթ, ինչպես նաեւ ընդլայնվելու է համագործակցող կազմակերպությունների ցանցը:

Դիտում՝ 4229
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai