Կոնվերս Բանկը գործարկել է Card2cash ծառայությունը

24.02.2017 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը՝ Յունիստրիմի հետ համագործակցության շրջանակում, հաճախորդներին է ներկայացրել նոր՝ Card2cash ծառայությունը:

Բանկում նշել են, որ Visa եւ MasterCard համակարգերի քարտապաններն այս հղումով կարող են իրենց բանկային քարտերից կատարել դրամական փոխանցում՝ նշելով իրենց անուն-ազգանունը, քարտի տվյալները, ստացողի անուն-ազգանունը եւ երկիրը:

«Այս ծառայությունը ներդրել ենք Կոնվերս Բանկի ինտերնետ բենքինգի զարգացման քաղաքականության շրջանակում՝ պարզեցնելով դրամական փոխանցումների գործընթացը: Ծառայության գաղափարախոսությունը մշակելիս հաշվի է առնվել նաեւ հանգամանքը, որ երբեմն, չնախատեսված իրավիճակներում, դրամական փոխանցումների շտապ կարիք է առաջանում նաեւ շաբաթ կամ կիրակի օրերին»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ Card2cash ծառայությունը հասանելի է նաեւ ոչ աշխատանքային օրերին՝ ցանկացած ժամի:

Փոխանցումն անմիջապես հասանելի է դառնում ստացողին: Այն հնարավոր է ստանալ տվյալ երկրում Յունիստրիմ համակարգի հետ համագործակցող բանկերի բոլոր մասնաճյուղերում (ԱՊՀ, Եվրոպա):

Cash2card-ի շրջանակում հաճախորդը Կոնվերս Բանկի մասնաճյուղերից  կարող է նաեւ գումար փոխանցել սեփական կամ ցանկացած այլ անձի բանկային քարտին:

Ծառայության շրջանակում հնարավոր են փոխանցումներ հայաստանյան եւ օտարերկրյա բանկերի թողարկած Visa, MasterCard համակարգերի քարտերին, ինչպես նաեւ ռուսաստանյան «Ստանդարտ» բանկի թողարկած American Express եւ Diners Club International քարտերին:

Դիտում՝ 8754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai