Երեւանում փետրվարի 21-23-ն անցկացվել է «Փորձարկի՛ր արժեշղթան» աշխատաժողովը:Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է եղել սննդամթերքի փորձարկմանն առնչվող արժեշղթայի որակային հատկանիշների քննարկմանը: Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են գինու արտադրության, ձկնարտադրության, չորամրգերի ու բնական հյութերի արտադրության արժեշղթայի որակային հատկանիշները: Անդրադարձ է եղել նաեւ ԵՄ-Հայաստան առեւտրային կապերին, արտադրության միջազգայնորեն հավատարմագրված մեթոդներին եւ արտահանման հնարավորություններին:Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն ու ներկայացրել առեւտրի եւ որակի ենթակառուցվածքային քաղաքականությունը Հայաստանում:Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) նախաձեռնությամբ: Tweet Դիտում՝ 8440