Կառավարությունը կհամագործակցի TSD-ի հետ

23.02.2017 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության եւ «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության եւ ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի  խոսքով` նախատեսվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր` ուղղված ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման, ֆինանսական գործիքների ներդրման, ձեռներեցության խթանման, կարողությունների զարգացման եւ արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական մասնագետների պատրաստման եւ օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով:

«Նախագծի նպատակն է նաեւ օգտագործել եւ ներգրավել սփյուռքի մարդկային եւ կառուցվածքային ռեսուրսները, առկա ներուժը Հայաստանի կողմից միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելու ճանապարհին, ինչպես նաեւ ներդրումների խթանման, անդրազգային ընկերությունների ներգրավման եւ մարդկային ռեսուրսների զարգացման գործում»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման եւ խթանման ապահովման նպատակով պետական եւ մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում ստեղծել ներկայացուցչություններ:

Դիտում՝ 2656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai