Քննարկվել է «Դիլիջան» ազգային պարկի զարգացման նախագիծը

23.02.2017 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը եւ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները մասին որոշման նախագիծը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբˋ կառավարման պլանի միջոցառումների ծրագրի իրականացմամբ «Դիլիջան» ազգային պարկը հայտնի կլինի որպես նշանակալի բնության տարածք, որը լիովին կհամապատասխանի  Բնության պահպանության միջազգային միության /IUCN/ II Կատեգորիայի (ազգային պարկ) պահանջներին:

Ակնկալվում է նաեւ, որ «Դիլիջան» ազգային պարկը միջազգային դոնորների հետաքրքրությանը կարժանանա, էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներին եւ կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն, իսկ նոր աշխատատեղերի առկայությունը կխթանի կենսամակարդակի աճը:

Դիտում՝ 7789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai