Գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական կապերը կխորացվեն

22.02.2017 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաեւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում եւ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության եւ զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կողմերն անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերին:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարեւորել է երկու երկրների միջեւ փորձի փոխանակումը եւ հետագա համագործակցության ամրապնդումը:

Լեւան Դավիթաշվիլին էլ հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում եւ համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առեւտրային հարաբերությունների զարգացմանը:

Դիտում՝ 2424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai