Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բիզնես դասընթացները հասանելի են մարզերում

22.02.2017 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը հասանելի է դարձրել նաեւ ՀՀ մարզերին:

Ինչպես հայտնել են բանկում, փետրվարի 21-ին եւ 22-ին Էջմիածին քաղաքում անցկացվել են դասընթացներ «Շրջանառու կապիտալի ավելացում», «Բիզնես ցիկլերի եւ ապրանքանյութական պաշարների կառավարում» թեմաներով:

Դասընթացներին մասնակցել է Արմավիրի մարզի ՓՄՁ-ների շուրջ 30 ներկայացուցիչ:

«2013-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն էր ՀՀ-ում, որ հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, իսկ 2015-ից դասընթացները հասանելի դարձան նաեւ բանկի հաճախորդ չհանդիսացող ձեռնարկությունների ղեկավարներին: Այժմ մենք այս նախաձեռնությունը տեղափոխում ենք մարզեր՝ կարեւորելով համագործակցությունը Հայաստանի բոլոր համայնքների բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ: Սա է սոցիալապես պատասխանատու բիզնեսը»,- նշել է բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

Մինչ օրս բանկը կազմակերպել է 43 դասընթաց, որոնց մասնակցել է ավելի քան 500 ՓՄՁ ներկայացուցիչ՝ շուրջ 300 կազմակերպությունից:

Դասընթացները վարում են բանկի միջին եւ ավագ օղակի ղեկավար աշխատակիցները՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանն ու մարքեթինգին առնչվող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առեւտուրը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Դիտում՝ 5810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai