Երեւանում քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը

22.02.2017 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ թվային տնտեսությունը Հայաստանի հեռանկարային զարգացման հիմքերից է:

Այս մասին նախարարն ասել է ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի եւ ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Խաժակ Կարայանի հետ հանդիպման ժամանակ:

Կարինե Մինասյանի խոսքով՝ Հայաստանն առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, եւ կա լուրջ ներուժ՝ խթանելու թվային տնտեսությունը:

ԵԱՏՄ երկրները մտադիր են միասնական թվային տարածքում իրականացնել հետեւյալ խնդիրները՝

- Միության անդամ պետություններում թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազայի մշակում,

- Թվային տնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ստեղծում,

- Նպաստել եւ աջակցել թվային նախաձեռնություններին ու ծրագրերին

- Միության անդամ պետությունների բոլոր հետաքրքրված քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ երկխոսության ապահովում եւ թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի առաջմղում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` ԵԱՏՄ թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների համատեքստում Հայաստանի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Դիտում՝ 2162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai