«Թել-Սել»-ը վերսկսել է Beeline-ի դիմաց վճարումների ընդունումը

21.02.2017 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Beeline եւ «Թել-Սել» ընկերությունները տեղեկացնում են, որ վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով` առայժմ գործող պայմաններով:

Մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչեւ 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 եւ ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի:

«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:        

«Մեր նպատակը անփոփոխ է` վճարումների մատչելիության եւ սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի եւ մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Հիշեցնենք, որ Beeline-ը փետրվարի 15-ին հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»:

Դիտում՝ 15503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai