Ֆրանսիայում ներկայացվում է ՀՀ ներդրումային գրավչությունը

21.02.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամն ու Business France-ը փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպել են ՀՀ տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում ներկայացվում է երկրի տնտեսությունն ու բիզնես սկսելու առավելությունները։

Ինչպես հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունից, մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսվում են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում եւ Մարսելում, իսկ փետրվարի 23-ին Փարիզում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով։

«Գյուղատնտեսության, սննդի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, թեթեւ արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների հայկական ընկերություններն իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ֆրանսիացի գործարարներին կներկայացվի Հայաստանի միջոցով ԵԱՏՄ եւ Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։    

«Աշխարհագրական դիրքից բացի` համեմատաբար հեշտ է Հայաստանում ներդրում կատարել նաեւ բարենպաստ առեւտրային ռեժիմների շնորհիվ ու մի շարք պատճառներով. պետությունն աջակցում է ներդրում կատարող ընկերություններին, տարբեր կառույցների միջոցով յուրաքանչյուր գործարարի կողքին է ներդրումային ցանկացած փուլում։ Մենք ունենք ապահով երկիր, որակյալ աշխատուժ, եվրոպական ու ամերիկյան ընկերությունները սա դիտարկում են որպես իրական արժեք»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։

Հիմնադրամում տեղեկացրել են, որ Հայաստանի ներդրումային հնարավորությունների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ նախատեսված են ամբողջ տարվա ընթացքում։

Դիտում՝ 2653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai