«Լուսավոր սահման» նախաձեռնությունը լուսավորել է Թալիշը

21.02.2017 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը փետրվարի 19-ին բարեգործական այց է կատարել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայր:

Ինչպես հայտնել են նախաձեռնությունից, այցի ընթացքում բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվել են լուսադիոդային լամպեր, ինչպես նաեւ արեւային ջրատաքացուցիչ` «Շտիգեն» ընկերության կողմից:

Եվս 185 լամպեր տրամադրվել են Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով:

«ԼՂՀ կառավարությունը ներկայում Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը»,- ասված է հաղորդագրությունում:

«Լուսավոր Սահման»-ն ու «Շտիգեն»-ը հորդորում են այլ ընկերություններին եւս ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում:

Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով կրճատել էլեկտրաէներգիայի սպառման ամենամսյա վճարները:

Ծրագրի շրջանակում արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղ:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին:

Դիտում՝ 2439
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai