Զուգահեռներ՝ բիզնեսի հիմնումը Հայաստանում եւ Վրաստանում

20.02.2017 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրամիության Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագիրը մշակել եւ հրապարակել է «Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում եւ Վրաստանում» նոր ուղեցույցը, որտեղ ներկայացված են երկու երկրներում բիզնեսի գրանցման, հարկման, արտաքին առեւտրի ռեժիմների մասին հիմնական տեղեկատվությունը:

Banks.am-ը զեկույցի հիման վրա ներկայացնում է Հայաստանում եւ Վրաստանում բիզնես սկսելու հիմնական դրույթները:

Գրանցում

Հայաստանում բիզնեսի գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողﬕց: Իրավաբանական անձի պետական գրանցումը կարող է հաստատվել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում: Գործում է նաեւ առցանց գրանցման հարթակ:



Վրաստանում բիզնեսի գրանցումն իրականացնում է արդարադատության նախարարությանը կից պետական ռեգիստրի ազգային գործակալությունը: Տնտեսվարող սուբյեկտների գրանցման համար պահանջվում է մեկ օր: Գործում է գրանցման առցանց հաստատում:



Հարկման համակարգեր

Հայաստանում գոյացած եկամուտների համար գործում է հարկման հետեւյալ մեխանիզմը.



Շահութահարկի տարեկան դրույքաչափը կազմում է 20%, որով հարկվում է ՀՀ ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների` հայաստանյան աղբյուրներից ստացված շահույթը:

Ավելացված արժեքի հարկի դրույքաչափը սահմանվում է 20%` ապրանքների եւ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ: ԱԱՀ-ի վճարողներն են ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությանը գերազանցում է 115 մլն դրամը:

Ապրանքների արտահանումն ու որոշակի ապրանքների (հատկապես` գյուղոլորտում օգտագործվող) ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:

Ակցիզային հարկ վճարողներ են համարվում Հայաստանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (գարեջուր, սպիրտային խմիչքները, ծխախոտ, բենզին եւ այլն) արտադրող կամ ներմուծող բոլոր անձիք: Դրույքաչափերը ներկայացված են համապատասխան օրենքում:

Շրջանառության հարկն անհատ ձեռնարկատերերի, առեւտրային կազմակերպությունների համար ԱԱՀ-ին եւ/կամ շահութահարկին փոխարինող հարկ է: Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձիք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայություների իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 115 մլն դրամը:



Գույքահարկի դրույքաչափը կազմում է Հայաստանում գտնվող անշարժ գույքի կադաստրային գնահատման արժեքի 0,1-0,8%-ը:

Ներմուծման հարկը սահմանվում է 0% կամ 10%` կախված ներմուծվող ապրանքի տեսակից:

Առկա են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրեր ավելի քան 40 երկրների հետ:

Գործում են նաեւ հատուկ հարկային ռեժիմներ սահմանաﬔրձ համայնքների, ընտանեկան ձեռնարկատիրության մասով, ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ) գործող ընկերությունների համար:

Վրաստանում անձնական եկամտահարկի ﬕասնական դրույքաչափը կազմում է 20%: Հարկատու են համարվում ոչ ռեզիդենտ եւ ռեզիդենտ անձիք, հարկվում է ﬕայն Վրաստանում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտը:

Շահութահարկի ﬕասնական դրույքաչափը կազմում է 15%: Հարկատու են համարվում Վրաստանում եւ արտերկրում գրանցված իրավաբանական անձիք, որոնք եկամուտ են ստանում Վրաստանում գտնվող աղբյուրներից կամ Վրաստանում գտնվող իրենց ներկայացուցչության ﬕջոցով իրականացվող գործունեությունից:


Ավելացված արժեքի հարկը սահմանվում է 18%, որով հարկվում են այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությանը գերազանցում 100 հազ. լարին:

Ակցիզային հարկով հարկվում են ակցիզային ապրանքներ արտադրող կամ ներմուծող ընկերությունները:

Գույքահարկը կազմում է Վրաստանում գտնվող գույքի արդար շուկայական արժեքի 0,05-1%-ը` կախված տվյալ անձի տարեկան եկամտի չափից:

Ներկրման հարկի դրույքաչափերը կազմում են` 0,5% կամ 12%` կախված ներկրվող ապրանքի տեսակից:

Երկիրն ունի կրկնակի հարկավորման մասին պայմանագրեր ավելի քան 50 երկրների հետ:

Գործում են հատուկ հարկային ռեժիմներ հատուկ առեւտրային ընկերությունների (օտարերկրյա անձ, որն իրականացնում է տնտեսական գործունեությունը Վրաստանում իր մշտական ներկայացուցչության ﬕջոցով), միջազգային ֆինանսական ընկերությունների, տուրիստական ձեռնարկությունների, ինչպես նաեւ ազատ արդյունաբերական գոտիներում գործող ընկերությունների համար:

Առեւտրային ռեժիմներ

Հայաստանում գործում են արտոնյալ առեւտրային հետեւյալ ռեժիմները՝

- Ազատ առեւտրի համաձայնագիր ԱՊՀ երկրների հետ,
- Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աﬔնաբարենպաստ ազգային ռեժիմներ,
- Անդամակցություն Եվրասիական տնտեսական ﬕությանը,
- Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP  եւ GSP +),
- Արտահանումն ազատված է հարկից, եւ չկա լիցենզավորման պահանջ,
- Հայաստանը ներկայացրել է «ﬔկ պատուհան» գործընթացը` ծագման երկրի կանոնների կիրառման համար:

Վրաստանում գործում են արտոնյալ առեւտրային հետեւյալ ռեժիմները՝

- ԱՀԿ-ի երկրի առավելագույն բարենպաստման ռեժիմ,
- Ազատ առեւտրի մասին պայմանագրեր ԵՄ-ի, ԱՊՀ երկրների  եւ Թուրքիայի հետ,
- Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP)` ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի եւ Նորվեգիայի հետ,
- Օրենսդրությամբ ամրագրված չեն ﬕջազգային առեւտրի ոչ դրույքաչափային սահմանափակումներ (արգելք, արտոնագրում)` բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է առողջության, ապահովության, անվտանգության  եւ բնապահպանական հարցերի մասին:  
- Վրաստանում արտահանումն ու վերաարտահանումն ազատված են հարկերից:
- Որոշ երկրներ արտահանելու համար պահանջվում է ծագման վկայական:

Դիտում՝ 4965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai