Հայաստանը կխորացնի PwC-ի հետ գործակցությունը

17.02.2017 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերությունը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ PwC ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիի հետ հանդիպմանն:

Կառավարության ղեկավարը կարեւորել է 2007-ից ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը` հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի հետագա գործունեությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետեւողական քայլեր է ձեռնարկում եւ բաց է քննարկումների համար:

Մարկ Հենին էլ պատրաստակամություն է հայտնել ակտիվացնելու եւ խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը:

PwC ընկերությունն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ եւ իրավաբանական ծառայություն մատուցող խոշորագույն ցանց է եւ գործունեություն է ծավալում աշխարհի 157 երկրում:

Դիտում՝ 3006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo