Beeline-ի վճարումները հնարավոր է իրականացնել «Իդրամ» դրամապանակով

17.02.2017 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իդրամ» բջջային դրամապանակով եւ www.idram.am կայքում հնարավոր է իրականացնել Beeline կապի ծառայությունների համար ակնթարթային վճարումներ առանց միջնորդավճարի:

«Իդրամ»-ը տեղեկացրել է, որ Beeline-ի բաժանորդներն իրենց վճարումներն անխոչընդոտ իրականացնում են նաեւ «Իդրամ»-ի 35 մասնաճյուղերում՝ դարձյալ սպասարկվելով առանց միջնորդավճարի:

Անդրադառնալով Beeline կապի ծառայությունների համար տերմինալներով վճարումների դադարեցման խնդրին՝ «Իդրամ»-ը նշել է, որ ընթանում են բանակցություններ:

Ընկերությունը հույս է հայտնում, որ Beeline կապի ծառայությունների համար «Իդրամ» տերմինալներով վճարելու հնարավորությունն առաջիկայում հնարավոր կլինի արագ վերականգնել եւ Beeline-ի բաժանորդներին շարունակել սպասարկել «Իդրամ»-ի ավելի քան 150 տերմինալներով եւս:

Հիշեցնենք, որ Beeline-ը փետրվարի 15-ին հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»:

Դիտում՝ 18479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai