Հայաստանը ճանաչվել է «առավելապես ազատ» տնտեսությամբ երկիր

16.02.2017 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2017թ. տնտեսական ազատության ցուցիչը, որում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 33-րդ տեղը:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, զեկույցում Հայաստանը 70,3 միավորով ընդգրկվել է «առավելապես ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում` անցած տարվա համեմատ բարելավելով դիրքը 21 հորիզոնականով:

Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 19-րդ տեղը` միեւնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:

«Տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է հիմնականում «օրենքի գերակայություն» եւ «կարգավորման ազդեցություն» հենասյուների մասով նշանակալի աճով: Մասնավորապես` «սեփականության իրավունքների» բաղադրիչով արձանագրվել է միավորի 35,5-ով առաջընթաց, իսկ «կառավարության ինտեգրվածության» մակարդակով` 6,4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով եւս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը»,- ասված է հաղորդագրությունում:



Միեւնույն ժամանակ, տնտեսության ազատության ցուցիչով Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին:

Ազատ տնտեսություն ունեցող երկրների ցանկը գլխավորում են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան եւ Ավստրալիան. առաջատար հնգյակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել:

Վրաստանը զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 68-րդ, Թուրքիան` 60-րդ, իսկ Ռուսաստանը՝ 114-րդ հորիզոնականը:


    

Դիտում՝ 3250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo