Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Մարտ 27

Նորություններ

 

«Թել-Սել»-ն ու Beeline-ը շարունակում են բանակցել

 
 Հինգշաբթի 16 Փետրվար 2017
Photo: Telcell
 

«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ Telcell վճարային տերմինալներով այսօրվանից հնարավոր չէ Beeline կապի ծառայությունների դիմաց կատարել վճարումներ:

Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար:

«Սա Beeline ընկերության միակողմանի որոշումն է: Դադարեցվել է անգամ բանակցություններում չքննարկվող՝ ֆիքսված հեռախոսակապի ու ինտերնետ ծառայության համար վճարումների ընդունումը:

Տեղեկացնենք, որ Beeline կապի ծառայությունների դիմաց վճարել կարելի է միայն Beeline գրասենյակների Telcell մասնաճյուղերում: Մեր մյուս մասնաճյուղերի, ՀՀ եւ ԼՂՀ տարածքում տեղակայված տերմինալների, սուպերմարկետներում սպասարկման կետերի, ինչպես նաեւ մեր գործընկեր բանկերի՝ Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված ինքնասպասարկման գոտիների միջոցով վճարումներ կատարել ներկա պահին հնարավոր չէ»,- ասված է հաղորդագրությունում:
 
Ներկայում Beeline-ի հետ բանակցությունները շարունակվում են, եւ «Թել-Սել»-ը հույս է հայտնում շուտափույթ հարթել խնդիրը:

««Թել-Սել» ընկերությունը միշտ բաց է երկխոսության, փոխզիջումների եւ համագործակցության համար: Էլեկտրոնային վճարումների շուկայում շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում «Թել-Սել»-ը հավատարիմ է հաճախորդների սպասարկման մատչելիություն ապահովելու եւ վճարումների գործընթացը հարմարավետ դարձնելու իր քաղաքականությանը»,- նշել են ընկերությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին ընկերությունը հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  14899
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա