ԱՄՆ-ն $5 մլն կուղղի ՀՀ-ում մասնավոր հատվածի զարգացմանը

16.02.2017 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրով Միացյալ Նահանգները եւս $4,8 մլն կտրամադրի ՀՀ-ին:

Գործող համաձայնագրում փոփոխություն կատարելու եւ լրացուցիչ օժանդակություն ստանալու վերաբերյալ որոշման նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող գումարը կկազմի $61,1 մլն:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք $4,8 մլն-ը կուղղվի «Մասնավոր հատվածի մրցունակություն» ծրագրային ոլորտում իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը:

Մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության համար» ծրագրին կուղղվի $800 հազ., գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնությանը՝ $700 հազ., մշակութային զբոսաշրջություն ծրագրինˋ $1 մլն, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի աջակցությանըˋ $500 հազ., առաջատար գիտություն եւ համագործակցություն ռեսուրսների ինտեգրացված զարգացմանը` $1,5 մլն եւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ $300 հազ.:

Դիտում՝ 2515
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai