Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Փետրվար 23

Նորություններ

 

DigiSales. ՀՀ ինտերնետի շուկայում 2016-ին $2,4 մլն-ի գովազդ է վաճառվել

 
 Հինգշաբթի 16 Փետրվար 2017
Photo: Photolure
 

Երեւանում այսօր մեկնարկել է «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը։ Կազմակերպիչներն են Mair.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ DigiSales ընկերությունը եւ Թվային Մարքեթինգի Ակադեմիան։ Կոնֆերանսի նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին եւ հանրության տարբեր շերտերին ներկայացնել թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման հնարավորություններն ու Mail.Ru Group-ի արդի գործիքները:  

Կոնֆերանսի կազմակերպիչ, DigiSales ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Սուլթանյանը, բացելով կոնֆերանսը, ներկայացրել է Հայաստանում ինտերնետային գովազդի շուկայի թվերն ու միտումները, ինտերնետի բաժանորդների քանակն ու աճի միտումները 2009-ից մինչ օրս, սոցիալական ցանցերի օգտատերերի համամասնությունն ու ինտերնետ մուտք գործելիս օգտագործվող սարքերի հարաբերակցությունը: Ըստ Արսեն Սուլթանյանի կատարած մոտավոր հետազոտության` հայաստանյան ինտերնետային գովազդի շուկայում 2016-ին $2,4 մլն-ի վաճառք է կատարվել:

Կոնֆերանսի հատուկ հյուր myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար, Mail.ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնեվը ներկայացրել է Հայաստանում «Օդնոկլասսնիկի» եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցերից օգտվողների համամասնությունը՝ ըստ մարզերը: Հայաստանի մարզերից երկուսում` Գեղարքունիքում եւ Լոռիում, «Օդնոկլասսնիկի»-ն շարունակում է գերիշխող լինել:

myTarget-ը Mail.Ru Group-ի գովազդային հարթակն է, որը գովազդ է ապահովում  Ռուսաստանի եւ նախկին ԱՊՀ երկրներում օգտագործվող բոլոր խոշոր սոցիալական ցանցերում եւ ունի ավելի քան 140-միլիոնանոց պոտենցիալ լսարան: Բերելով ամենաշատը օգտագործվող 6 սոցիալական ցանցերի վիճակագրությունը՝ Կոնեվն ասել է, որ բոլոր ցանցերից օգտվողների հիմնական միջուկը 25-34 տարեկան անձիք են, թեեւ օգտվողների ընդհանուր սոցիալական կազմը տարբեր է:

«Սոցիալական ցանցերում գովազդ աշխատեցնելու համար ավելի շատ ջանքեր են պետք, քան գովազդային այլ հարթակներում: Թիրախավորված սոցցանցային գովազդի դեպքում դուք 90 տոկոսով չեք ճանաչում ձեր պոտենցիալ հաճախորդներին, պետք է միշտ նորարար լինել ու յուրահատուկ լուծումներ գտնել»,- ասել է Ալեքսանդր Կոնեվը:

Mail.Ru Group-ի myTarget հարթակի մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդր Ստրեբկովը խոսել է «Օդնոկլասսնիկի»-ում թիրախավորված գովազդի գործիքների առանձնահատկությունների մասին:

«Հայաստանում այսօր «Օդնոկլասսնիկի» ցանցից օգտվում է 1,4 մլն մարդ: 66%-ը տղամարդիկ են, 34-ը` կանայք: Մենք այսօր տրամադրում ենք հսկայական վիճակագրություն, որը կարող է օգտագործվել թիրախավորված գովազդային արշավներ կազմակերպելու համար: Պետք է հաշվի առնել ամեն մանրուք` լսարանի տարիքային ու սեռական կազմը, ինտերնետից օգտվելու տարբերակները (mobile/web) եւ այլն»,- ասել է Ալեքսանդր Ստրեբկովը:

Ներկայացվել են նաեւ թվային միջավայրում թիրախավորված գովազդի հաջողված օրինակներ եւ գործիքներ «Օդնոկլասսնիկի» ցանցը բիզնես նախագծերի համար օգտագործելու համար:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1640
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա