«Նոյ» թաղամասը կխթանի մշակութային տուրիզմի զարգացումը

13.02.2017 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հետեւի հատվածումˋ Դալմայի այգիներին հարող տարածքում, կառուցել նոր էթնոթաղամաս:

Մեդիամաքսի հետ զրույցում վարչության մասնագետ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանն ասել է, որ ծրագրի շուրջ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Ներդրման ծավալը կազմում է $100 մլն:

«Կառուցապատվելու է շուրջ 9.2 հա տարածքով եւ 150 հազ. քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Այնտեղ ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջանների (Սյունիք, Շիրակ, Լոռի եւ այլն) ազգագրական ոճի ճարտարապետական կառույցներ»,- նշել է ճարտարապետը:

Ակնկալվում է, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային տուրիզմի զարգացման գործում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 3013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo