Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկել

09.02.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը Սբ Սարգսի եւ Սբ Վալենտինի տոների կապակցությամբ գործարկել է երկու ակցիա:

Ինչպես հայտնել են բանկում, փետրվարի 11-14-ը ներառյալ, օգտվելով բանկի գործընկերների ցանցի (այդ թվում` Tiziano սրճարանի, Food on Wood-ի, TAO Chinese and Japanese Cuisine-ի, Yeraz Lounge-ի, Thomas Smokey Ribs Bar-ի, Green Bean-ի) ծառայություններից եւ վճարելով POS-տերմինալներով, քարտապանները կստանան գործարքների գումարի 20%-ի չափով հետ վերադարձ:

Բացի այդ, փետրվարի 6-14-ը ներառյալ, այցելելով բանկի մասնաճյուղեր, հաճախորդները հնարավորություն կունենան անվճար ստանալ MasterCard Standard/Woman’s Card պլաստիկ քարտ:

«Կոնվերս Բանկի թիմը վստահ է, որ սերն է ամենայն լավի, լուսավորի, առաջընթացի սկիզբը: Մենք շնորհավորում ենք բոլորին Սիրո տոների կապակցությամբ եւ առաջարկում օգտվել բանկի գործարկած ակցիաների ընձեռած հնարավորություններից՝ Սիրո տոնը նշելով սիրելիների հետ՝ հաճելի մթնոլորտում ու շահավետ պայմաններով»,- նշել են բանկում:

Դիտում՝ 20002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo