Վարչապետը կարեւորել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը

09.02.2017 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ լիազորված տնտեսական օպերատորը (ԼՏՕ) կարեւոր գործիք կարող է հանդիսանալ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության համար:

«Այն թույլ կտա մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրումˋ պարզեցված մաքսային ընթացակարգով»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ 2016-ին ստեղծվել է դրա իրավական հիմքը, սակայն մինչ օրս որեւէ լիազորված տնտեսական օպերատորի հաշվառում չի իրականացվել:

Այս նպատակով կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է ֆինանսների ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարների հետ համատեղ վեր հանել հաշվառման կարգում առկա իրավական խոչընդոտները, պարզեցնել եւ երկամսյա ժամկետում իրականացնել հանրային իրազեկում, ապա զեկուցել կառավարության աշխատակազմին, թե քանի օպերատոր է հաշվառվել:

Անդրադառնալով դիվանագիտական կորպուսում տնտեսական բաղադրիչի գործոնի ակտիվացմանը՝ վարչապետը տնտեսական զարգացման եւ ներդրումների, ինչպես նաեւ արտաքին գործերին նախարարներին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ձեւավորել աշխատանքային խումբ, որը կներկայացնի հստակ առաջարկություն արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական աշխատանքների թիրախների վերաբերյալ:

Banks.amհիշեցնում է՝ ՊԵԿ-ն անցած ամիս հայտարարել էր, որ արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ եւ պարտաճանաչ մասնակիցները մաքսային մարմնի ԼՏՕ կարգավիճակ կստանան:

Դիտում՝ 2859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai