Facebook
Google Extention
RSS
Երկուշաբթի, Մարտ 27

Նորություններ

 

Պետական մասնակցությամբ առեւտրային ընկերությունների գործունեությունը կվերանայվի

 
 Հինգշաբթի 09 Փետրվար 2017
Photo: Photolure
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ պետական գույքի կառավարման վարչությանը տրված վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացվել է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների 2013, 2014, 2015 թթ. տարեկան, ինչպես նաեւ 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական իրավիճակի եւ վերլուծության արդյունքները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ վերլուծության արդյունքում առանձնացվել է նշված ժամանակահատվածում 4, 3, 2 եւ 1 տարի վնաս ձեւավորած, ինչպես նաեւ գործունեություն չծավալած ու շահույթ չունեցած ընկերությունների ցանկը:

«Միաժամանակ, կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցության առեւտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձեւավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակից մեծությունը»,- նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը կառավարության բոլոր մարմինների ներկայացուցիչներին հանձնարարել է 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը` ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության ու կառավարիչների գործունեության, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  1964
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա