Կոնվերս Բանկը հաղթել է բորսայի մրցանակաբաշխության 2 անվանակարգում

07.02.2017 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած մրցանակաբաշխության «Սվոփ եւ Ռեպո  հարթակի լավագույն մասնակից 2016» անվանակարգում:

Իսկ բորսայի «Լավագույն առեւտրի մասնակից գործընկեր 2016» անվանակարգում լավագույնն է ճանանչվել Կոնվերս Բանկի գանձապետ Հասմիկ Մաթեւոսյանը:

Ինչպես նշել են բանկում, նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել  մեկ անվանակարգում՝ «Սվոփ եւ Ռեպո  հարթակի լավագույն մասնակից 2015»:

«Այս տարի բանկը ներկայացված էր 2 անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլեւ  պարտավորեցնող: Մենք վստահ ենք, որ մեր թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը պահպանել նաեւ այս տարի»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:

Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել  2-3 թեկնածու, բացի  «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016» անվանակարգից, որին մասնակցել են բոլոր դիլերները:

Դիտում՝ 1004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai