2016-ին բանկերը կրճատել են հարկերը

02.02.2017 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով շուրջ 34,4 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 41,3 մլրդ դրամի փոխարեն (անկում՝ 16,6%):

2016թ. տասներկու ամիսների տվյալներով՝ ՀՀ ամենախոշոր հարկատու բանկը Ամերիաբանկն է: Բանկն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել շուրջ 4 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով 25-րդ տեղը խոշորագույն հարկատուների ցուցակում:

Ամերիաբանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 25,9%-ով: Չնայած բանկային համակարգում վերջինս պահպանել է առաջատարի իր դիրքը, այնուամենայնիվ, ընդհանուր հարկատուների ցուցակում 15-րդից դարձել է 25-րդը:

3,42 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկն է: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 23,1%-ով, ինչի հետեւանքով բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում զիջել է իր դիրքը 5 հորիզոնականով՝ դառնալով 29-րդը ցանկում:

Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 3,37 մլրդ դրամ (31-րդ տեղ, աճ՝ 3,15%), Արդշինբանկը՝ 3,1 մլրդ դրամ հարկերի ծավալով (39-րդ տեղ, անկում` 29,7%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը՝ 2016թ.-ին պետբյուջե վճարելով շուրջ 2,8 մլրդ դրամ հարկ (43-րդ հորիզոնական, աճ` 24,2%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

- Հայբիզնեսբանկը՝ 2,7 մլրդ դրամ (45-րդ տեղ),
- Յունիբանկը՝ 2,6 մլրդ դրամ (49-րդ տեղ),
- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1,8 մլրդ դրամ (68-րդ տեղ),
- Կոնվերս Բանկը՝ 1,6 մլրդ դրամ (74-րդ տեղ),
- Անելիք Բանկը՝ 1,54 մլրդ դրամ (82-րդ տեղ),
- Հայէկոնոմբանկը՝ 1,51 մլրդ դրամ (83-րդ տեղ),
- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 1,2 մլրդ դրամ (106-րդ տեղ),
- Արարատբանկը՝ շուրջ 1 մլրդ դրամ (128-րդ տեղ),
- Արմսվիսբանկը՝ 861,1 մլն դրամ (143-րդ տեղ),
- Զարգացման Հայկական Բանկը՝ 738,9 մլն դրամ (172-րդ տեղ),
- Պրոմեթեյ Բանկը՝ 666,2 մլն դրամ (190-րդ տեղ),
- Մելլաթ Բանկը՝ 470,3 մլն դրամ (266-րդ տեղ),
- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 431,2 մլն դրամ (289-րդ տեղ),
- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 250,2 մլն դրամ (456-րդ տեղ),
- ՊրոԿրեդիտ Բանկը՝ 141,7 մլն դրամ (747-րդ տեղ),
- ԲՏԱ Բանկը՝ 113,1 մլն դրամ (909-րդ տեղ):

Հիշեցնենք, որ ՊրոԿրեդիտ Բանկը, ԲՏԱ Բանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ Զարգացման Հայկական Բանկը դադարեցրել են գործունեությունը`միանալով համապատասխանաբար Ինեկոբանկին, Հայէկոնոմբանկին, Արդշինբանկին եւ Արարատբանկին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 716,2 մլրդ դրամի հարկ, ինչը 2,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Դիտում՝ 7993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai