Կառավարությունը 2017-ի համար առանձնացրել է 345 ներդրումային ծրագիր

01.02.2017 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների եւ գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ:

«Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է $2,4 մլրդ, որից կառավարության աշխատակազմը 2017թ. համար հնարավոր է համարում իրագործել $830-850 մլն արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ ծրագրերի կատարման ծավալն ու ընթացքը կախված է փոխադարձ աշխատանքից:

«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի ե՛ւ ֆինանսական աղբյուրն է հայտնի, ե՛ւ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա ե՛ւ դրամաշնորհ, ե՛ւ համայնքի բյուջե, ե՛ւ մասնավոր ներդրում, ե՛ւ պետբյուջե, ե՛ւ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունում քննարկվում է եւս 55 ծրագիր:

Դիտում՝ 10297
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai