Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գյուղական համայնքում մասնաճյուղ է բացել

27.01.2017 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է իր 59-րդ` «Բաղրամյան» մասնաճյուղը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Երեւանյան 10/1 հասցեում:

Այն բանկի՝ գյուղական համայնքում գործարկած առաջին մասնաճյուղն է, իսկ Արմավիրի մարզում՝ թվով 4-րդը:

«Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով եւ տրամադրելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, իսկ շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ այն կկարողանա սպասարկել ոչ միայն Արմավիրի, այլեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ մարտի 31-ը ներառյալ մասնաճյուղում կգործեն հատուկ սակագներ մի շարք պրոդուկտների համար:

Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա,  գազ եւ գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

Բանկում հիշեցրել են, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս բանկի մատուցած ծառայության դիմաց որեւէ վճար չի գանձվում:

Դիտում՝ 7692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai