Հարկային ստուգումները կրճատվել են, տուգանքները՝ ավելացել

23.01.2017 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների եւ ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է:

Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունից, 2016-ին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 9 128 ստուգում եւ ուսումնասիրություն` 2015-ի 19 020-ի փոխարեն:

«Արդյունքում, ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը՝ 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ հարկային վարչարարության բարելավման եւ հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2016թ. սեպտեմբերին հանձնարարել էր ՊԵԿ ղեկավարին՝ հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ մանր ու փոքր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքում:

Դիտում՝ 2903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai