Ֆիննախը հորդորում է տեխզննման կտրոնների հարցերով դիմել իր թեժ գծին

20.01.2017 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին՝ բոլոր այն դեպքերում, երբ բանկերը չեն տրամադրի տեխզննության կտրոններ, դիմել նախարարության թեժ գծին (37411 800188):

Նախարարությունը հորդորում է ներկայացնել նաեւ հստակ տվյալներ, թե երբ եւ որ բանկի, որ մասնաճյուղից է ստացվել կտրոն ձեռք բերելու մերժումը, եւ ինչ է պատճառաբանվել:

Գերատեսչությունում հիշեցրել են, որ 2016թ. տարեվերջին ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը եւ բանկերին տրամադրումը:

«ՀՀ ֆինանսների նախարարությունն այս քայլով նաեւ նպատակ ունի աջակցել կանխելու բոլոր այն դեպքերը, երբ կտրոնների շուրջ ստեղծված աղմուկը կարող է դառնալ որոշ վարորդների վարչական տույժից խուսափելու պատճառաբանություն.,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 3673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai