«Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս տարի 2,5 մլրդ դրամ կներդնի

16.01.2017 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն պատրաստվում է այս տարի 2,5 մլրդ դրամի ներդրում կատարել, որն ուղղվելու է Երեւան-Սեւան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգման, ենթակառուցվածքների բարելավման ու արդիականացման աշխատանքներին:

Այս մասին այսօր ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ Երեւանից դեպի Սեւան էլեկտրագնացքով համատեղ ուղեւորության ժամանակ:

Ճանապարհին դիտարկվել են առկա թերությունները եւ 2016թ. կատարված բարեփոխումները:

Սերգեյ Վալկոյի խոսքով՝ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթեւեկության միջին արագությունը` Երեւան-Սեւան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով:

Ամառային շրջանում դեպի Սեւան կգործի 2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղեւորվեն «Ալմաստ» եւ «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաեւ չվացուցակը:

Դիտարկման ընթացքում արձանագրվել են նաեւ ճանապարհին առկա խախտումները, որոնք, նախարարության հիմնավորմամբ, հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով (երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբ, անօրինական շինություններ):

Սերգեյ Վալկոն նշել է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015թ. համեմատ ավելացել է 3%-ով, սակայն ներմուծման ծավալները նվազել են 18%-ով:

Դիտում՝ 3547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai