ԿԲ-ն ութ նոր հուշադրամ է թողարկել

16.01.2017 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել ոսկե եւ արծաթե ութ հուշադրամ:

Թողարկվել են «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե եւ «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 եւ ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:

ԿԲ-ում նշել են, որ ոսկե հուշադրամները 900 հարգի են, ունեն 10 000 դրամ անվանական արժեք եւ կշռում են 8,6 գ:

«Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» արծաթե հուշադրամն 925 հարգի է, ունի 1000 դրամ անվանական արժեք եւ կշռում է 33,6 գ:

«Համո Բեկնազարյան-125» հուշադրամը 925 հարգի արծաթից է, անվանական արժեքը 100 դրամ է եւ կշռում է 28,28 գ:

«Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 եւ ՀԱՊԿ-15» 925 հարգի արծաթե հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է եւ կշռում են 33,6 գ:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Դիտում՝ 6219
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai