Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Փետրվար 24

Նորություններ

 

Վարչապետը ներկայացրել է ներդրումների սպասելիքները

 
 Ուրբաթ 13 Հունվար 2017
Կարեն Կարապետյանը
Photo: ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կարեն Կարապետյանը

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «տնտեսությունն այսօր էլ գտնվում է ծանր վիճակում, սակայն այն կառավարելի է»:

Նա նշել է, որ կառավարության գործունեության 100 օրվա արդյունքում կտրուկ փոփոխություններ են եղել եւ մի շարք քայլեր են արվել` տնտեսությանը նոր շունչ տալու համար:

Ներկայացնելով գործարար միջավայրի եւ ներդրումային ոլորտում կատարված աշխատանքները` վարչապետը նշել է, որ 2016-ի վերջին եռամսյակում ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված քայլերի արդյունքում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կգործարկվի կամ գործունեությունը կընդլայնի 8 ընկերություն:

Ընդհանուր առմամբ` սպասվող շուրջ 3 մլրդ ՀՀ դրամի ներդրումները կբերեն 824 նոր աշխատատեղի ստեղծմանը:

Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից ու մարզերից ստացված ներդրումային ծրագրերի հարթակի միջոցով արդեն իսկ հավաքագրվել է 160 քննարկման արժանի ներդրումային ծրագիր, որից 110-ը նախատեսվում են ՀՀ մարզերում եւ, ընդհանուր առմամբ, ունեն $ 240 մլն արժողություն:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  2916
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա