Կառավարությունը 100 օրում 5,4 մլրդ դրամ է տնտեսել

13.01.2017 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ամփոփել է կառավարության գործունեության 100 օրը` ներկայացնելով կատարված աշխատանքները, տարբեր ոլորտների վերաբերյալ ախտորոշումներն ու տեսլականը:

Կարեն Կարապետյանի խոսքով` կառավարության խնդիրն է ամենօրյա, կանոնավոր աշխատանքով հասնել նրան, որ քաղաքացիները զգան` գնում ենք ճիշտ ճանապարհով:

«Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով կատարված աշխատանքների արդյունքում ծախսերի կրճատմանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ 2016թ. վերջին եռամսյակում գերատեսչությունների աշխատակազմում եւ ՊՈԱԿ-ներում, 5 մարզերում կատարված օպտիմալացման արդյունքում տնտեսված միջոցների, ինչպես նաեւ կառավարության կողմից ինտերնետի եւ տվյալների փոխանցման ծառայությունների գնման կենտրոնացման արդյունքում բյուջեից խնայվել է շուրջ 5,4 մլրդ դրամ:

2017-ին կառավարության աշխատակազմի եւ ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում ակնկալվում է տնտեսել շուրջ 3,9 մլրդ դրամ:

Դիտում՝ 3147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo