ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa-ն ակցիա են անցկացնում

13.01.2017 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:

Բանկում նշել են, որ գնումների փառատոնի ընթացքում, վճարելով Visa քարտերով, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առեւտրային կետերում եւ ժամանցի կենտրոններում:

«Բացի այդ, փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչեւ 25% զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում: Առաջարկը գործում է մինչեւ 2017թ. հունվարի 28-ը»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ 22-րդ Գնումների փառատոնը Դուբայում անցկացվում է 2016թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքը վերածվում է առեւտրային մեծ հարթակի:

Ակցիայի մանրամասները կարելի է գտնել այստեղ:

Դիտում՝ 11858
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo