Facebook
Google Extention
RSS
Ուրբաթ, Փետրվար 24

Նորություններ

 

Վարչապետն անձամբ դիմել է 61 ավիաընկերության

 
 Ուրբաթ 13 Հունվար 2017
Կարեն Կարապետյանը
Photo: Photolure

Կարեն Կարապետյանը

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ առաջիկայում Հայաստանը կբանակցի 5 միջազգային ավիաընկերության հետ՝ հայկական «բաց երկնքում» աշխատելու հեռանկարների վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում անձամբ է դիմել 61 միջազգային ավիաընկերության` առաջարկելով գործունեություն ծավալել Հայաստանում:

«Հինգն արդեն արձագանքել են մեր հրավերին եւ առաջիկայում սպասում ենք հստակ առաջարկների», - ասել է նա:

Անդրադառնալով ազգային ավիափոխադրող ունենալու հարցին` վարչապետը նշել է.

«Ունենք նման առաջարկություններ, բայց չգիտեմ` որքանով են հեռանկարային: Ցանկալի կլիներ, որ ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց այսօր չունենք եւ այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք»,-եզրափակել է Կարեն Կարապետյանը:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  16412
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա